Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ ՀՀ-ում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ, եթե նա օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, կարող է դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ:

ՀՀ Կառավարությունը 2007թ. նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշմամբ սահմանել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռքբերման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Պարզեցված կարգով` առանց վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու և հայերեն լեզվի իմացության պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող հետևյալ անձինք.

1.այն անձը,որը մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա, կամ

2.որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, կամ`

այս դեպքում դիմողը անձամբ պետք է ներկայացնի.

  • դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
  • անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/
  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
  • ամուսնության վկայականը և դրա պատճենը, ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին
  • իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

այն անձը, որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում և որը 18 տարին լրանալուց հետո 3 տարվա ընթացքում դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.

այս դեպքում դիմողը անձամբ պետք է ներկայացնի.

  • դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
  • անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/
  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
  • ծննդյան վկայականը և դրա պատճենը
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

ազգությամբ հայերը.

այս դեպքում դիմողը անձամբ պետք է ներկայացնի.

  • դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
  • անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստան Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/
  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
  • ծննդյան վկայականը և դրա պատճենը
  • ազգությունը հաստատող փաստաթուղթը` ծնողի (պապի կամ տատի կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

այն անձը, որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից.

այս դեպքում դիմողը անձամբ պետք է ներկայացնի.

  • դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
  • անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/
  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
  • ծննդյան վկայականը և դրա պատճենը
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն առանց վերը նշված բոլոր պահանջների:

Այս դեպքում անձը Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում.

  • դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
  • անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/
  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը կամ անգործունակ անձը, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

Բոլոր թվարկված դեպքերում, փաստաթղթերը ներկայացնելիս, դիմողը լրացնում է սահմանված ձևի հարցաթերթիկ: Հարցաթերթիկը լրացվում է հայերենով` ընթեռնելի, առանց ուղղումների և ջնջումների:

Օտար լեզվով կազմված փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել դրանց նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը շնորհվում է Հայաստան Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ Նախագահի հրամանագրով: Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը անձամբ ներկայացնում է` Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ: Քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

  • դիմում,
  • անձնագիրը և դրա պատճենը,
  • 35×45 չափի 6 գունավոր լուսանկար,
  • ամուսնության վկայականը (առկայության դեպքում) և դրա պատճենը,
  • երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը,
  • զինվորական գրքույկը կամ կցագրման վկայականը (զինապարտ քաղաքացիների համար),
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
  • այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված անձնագիրը և նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
  • օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն:

Այլ պետության քաղաքացիություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետությունների:

Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից:

Ֆեմինիզմ

Կանայք դարեր շարունակ պայքարել են իրենց իրավունքների համար: Միշտ կարծել են, որ տղամարդիկ առավելություններ ունեն տարբեր հասարակություններում ՝ ավելի բարձր պաշտոն, ավելի բարձր վճարվող աշխատավարձ, սեփական անձի զարգացման համար ավելի շատ ժամանակ, եւն: Եւ անարդարության այս զգացումն իգական սեռի ներկայացուցիչներին ստիպել է գտնել կանանց իրավունքների պաշտպանության ուղիներ՝ խտրականությունն ու կարծարատիպերը վերացնելու եւ միեւնույն հասարակությունում ապրող կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասար հնարավորություններ ապահովելու համար:

Իսկ ինչ է նշանակում ֆեմինիզմ բառը ՝ լատիներենից թարգմանաբար այն նշանակում է կին `femina: Իսկ ֆեմինիզմը քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսությունների միասնություն է, որի հիմնական նպատակն է՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների: Կարևոր նպատակներից է նաև կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։ Ֆեմինիստները պայքարում են կանանց իրավունքների համար։ Նրանք պայքարում են կանանց ընտրական իրավունքի, կանանց աշխատելու իրավունքի, աշխատավայրում հավասար իրավունքների և հավասարաչափ վարձատրության, սեփականություն ունենալու, կրթություն ստանալու, պայմանագրեր կնքելու, ամուսնության մեջ հավասար իրավունքներ ունենալու, ինչպես նաև հղիությամբ և երեխայի խնամքով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակ համարվելու իրավունքի համար։

Ֆեմինիստներն աշխատել և աշխատում են կանանց համար հասանելի դարձնել՝ օրինական ճանապարհով հղիության արհեստական ընդհատումներն և սոցիալական ինտեգրացիան, պաշտպանել կանանց և աղջիկներին բռնաբարություններից, սեռական ոտնձգություններից և ընտանեկան բռնությունից:Ֆեմինիստական շարժումների մաս են կազմել՝ հագուստի մեջ փոփոխությունները և ընդունելի ֆիզիկական գործունեությունը: Ֆեմինիստական շարժումներն իրենց ազդեցիկ դերն ունեն կանանց իրավունքների համար մղվող կարևոր պատմական սոցիալական փոփոխությունների հետևում, մասնավորապես Արևմուտքում, որտեղ մարդիկ գրեթե միաձայնորեն ընդունում են կանանց ընտրական իրավունքը, անգլերեն լեզվում սեռի չեզոքության կիրառումը, կանանց վերարտադրողական առողջության իրավունքը: Չնայած նրան, որ ֆեմինիստական քարոզչությունը հիմնականում եղել և մնում է կենտրոնացած կանանց իրավունքների վրա, որոշ տղամարդ: Արդի ֆեմինիստական շարժման պատմության մեջ կա երեք շրջան կամ «ալիք»: Ալիքներից յուրաքանչյուրին բնորոշ են իրեն յուրահատուկ նպատակները։ Ֆեմինիզմի առաջին ալիքը սկսվում է 19-րդ դարի կեսերին և շարունակվում մինչև 20-րդ դարի սկիզբը՝ նպատակ ունենալով կանանց ընձեռել ընտրելու և աշխատանքային իրավունքները։ Երկրորդ ալիքի իրադարձությունները տեղի են ունենում 1960-ականներից 1980-ական թվականներն ընկած ժամանակահատվածում։ Այն համարվում է առաջին փուլի շարունակությունն ու գոյություն ունի նաև այժմ։ Երկրորդ փուլի կարգախոսն է «Անձնականը քաղաքական է» արտահայտությունը։ Երկրորդ ալիքի ֆեմինիստները հասկանում էին, որ կանանց մշակութային և քաղաքական անհավասարության տարբեր դրսևորումներն անքակտելիորեն կապված են միմյանց։ Նրանք կոչ էին անում կանանց գիտակցել, որ իրենց անձնական կյանքի առանձին կողմերը խորապես քաղաքականացված են և հանդիսանում են սեքսիստական իշխանական համակարգի արտացոլումը։ Ֆեմինիզմի երրորդ փուլը շարունակությունն ու արձագանքն է երկրորդ փուլի ձախողումների, որոնք սկսվել էին 1990-ական թվականներին: Երրորդ ալիքի ընթացքում կանանց իրավունքների պայքարի համար հիմք են հանդիսացել երկու հզոր գործոն.

  • լիբերալ կամ ազատական փիլիսոփայական ավանդույթը, որի շրջանակներում զարգանում էին մարդու իրավունքների մասին տեսությունների հիմքերը.
  • ուտոպիական սոցիալիզմը, որի ազդեցությունը բավական ուժեղ էր։ Վերջինիս է պատկանում «ֆեմինիզմ» եզրի հայտնագործումը։

Առաջին ատյանի դատարան

Հայաստանի դատական համակարգի առաջին օղակի դատարանները առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններն են։ Այդտեղից սկսվում է դատական գործերի քննությունը․ Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացի վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի։

Continue reading

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը քաղաքական ռեժիմ է, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առկայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առկայություն ։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով; Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը; Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում: Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում։ Ժողովրդի կառավարման հետ փոխկապակցված են մի շարք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ օրինականություն, քաղաքական և սոցիալական հավասարություն, ազատություն, ինքնորոշման իրավունք, մարդու հիմնարար իրավունքներ և այլն։ Քանի որ ժողովրդի իշխանության իդեալը դժվարհասանելի է և ենթակա է բազմաթիվ սահմանումների, առաջարկվում էին բազմաթիվ պրակտիկ ընթացկարգեր։ Մինչև 18-րդ դարն ամենատարածված ընթացակարգը եղել է ուղիղ ժողովրդավարությունը, երբ քաղաքացիներն իրենց որոշումների կայացման իրավունքն իրականացրել են ամիջականորեն՝ փոխհամաձայնեցման կամ փոքրամասնությանը մեծամասնությանը ենթարվելու ճանապարհով։ Ներակայցուցչական ժողովրդավարության պայմաններում նույն իրավունքն իրականացվում է իրենց կողմից ընտրված պատգամավորների կամ այլ պաշտոնատար անձանց միջոցով, որտեղ ընտրված կառավարողները կայացնում են որոշումներ՝ հաշվի առնելով կառավարվողների նախասիրությունները, վերջիններիս հաշվետու լինելով իրենց գործողությունների համար։ Ժողովրդավարության հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է կամայականության և չարաշահման սահմանափակումը, որը հաճախ չի հաջողվում հաստատել այն պետություններում, որտեղ բացակայել են մարդու իրավունքները և այլ ժողովրդավարական արժեքները, համընդհանուր ճանաչված կամ իրավական համակարգի կողմից բացակայել է արդյունավետ պաշտպանության ինստիտուտը։ Այսօր մի շարք պետություններում ժողովրդավարությունը նույնականացվում է լիբերալ (ազատական) ժողովրդավարության հետ, որը բարձրադիր իշխանությամբ օժտված անձանց ազնիվ, պարբերաբար և համընդհանուր ընտրությունների միջոցով ձևավորված կառավարում է, երբ թեկնածուներն ազատ մրցակցում են ընտրողների ձայնի համար, այն նաև ներառում է իրավունքի գերակայություն, իշխանության տարանջատում և սահմանադրական սահմանափակումներ, որոնց հնարավոր է հասնել միայն հստակ խմբերի կամ անձանց որոշակի երաշխիքների ճանապարհով։ Մյուս կողմից էլ կաևորվում են ձախակողմյա շարժումները, տեսանելի տնտեսագետները, ինչպես նաև արևմտյան ընտրանու այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, Արժույթի միջազգային ֆոնդի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը պնդում են, որ քաղաքական որոշումների կայացումը, շարքային քաղաքացիների ազդեցությունը պետության քաղաքականության վրա հնարավոր է իրականացնել միայն սոցիալական իրավունքների ապահովման, հավասարության հնարավորության և սոցիալ-տնտեսական անհավասարության ցածր մակարդակի առկայության պարագայում։

Սահմանադրություն

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։ «Սահմանադրություն» բառը առաջացել է դեռևս Հին Հռոմում, որտեղ սահմանադրությունը հանրային իրավական ակտերի օրինակարգավորումն էր։ Առաջին սահմանադրություններն են եղել Ամերիկա վերաբնակված անգլիացիների քաղաքական ակտերը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի սահմանադրական ակտերը։ Եթե իրավագիտական երևակայությունը այն է, որ Սահմանադրությունը իրավաբանորեն հիմնում և սահմանում է պետությունը, ենթադրվում է նաև, որ Սահմանադրությանը նախորդում է քաղաքական պատմությունը և տալիս է նրան պարագայական լեգիտիմություն, ինչպես նաև նրա հեղինակության մշտականություն։ Այդ քաղաքական պատմությունը այնուհետև տեղ է գտնում իրավունքի մեջ, որակավորվելով որպես «հիմնադիր կազմավորիչ ուժ». ինքնիշխան ուժ, որը հիմնում է նոր Սահմանադրությունը։ Հնդկաստանի սահմանադրությունը աշխարհի ինքնիշխան պետությունների գրավոր սահմանադրություններից ամենաերկարն է, որն ունի 448 հոդվածներ. 12 աղյուսակներ և 100 փոփոխություններ և լրացումներ, մինչդեռ Միացյալ Նահանգների սահմանադրությունը ամենակարճ գրավոր սահմանադրությունն է՝ 7 հոդվածներ և 27 փոփոխություններ և լրացումներ։ Սահմանադրությունն այնպիսի նորմատիվ ակտ է, որը պետության իրավունքի ողջ համակարգի նորմերի նկատմամբ ունի բարձրագույն իրավաբանական ուժ և կոչված է կարգավորելու, մի կողմից, մարդու և հասարակության, մյուս կողմից, մարդու և պետության միջև հարաբերությունները, ինչպես նաև հենց իր՝ պետության կազմակերպման հիմունքները։ Այսինքն, այն հանդիսանում է օրենսդրական համակարգի հիմքը։ Սահմանադրության նորմերը պարտադիր են բոլորի համար։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա(ՀՀ Սահմանադրություն հոդված 5)։Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով(ՀՀ Սահմանադրություն հոդված 5)։ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն(ՀՀ Սահմանադրություն հոդված 6)։ Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը(ՀՀ Սահմանադրություն հոդված 6)։ Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին(ՀՀ Սահմանադրություն հոդված 6)։ Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո։ Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը։ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։(ՀՀ Սահմանադրություն հոդված 6) Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով։ (ՀՀ Սահմանադրություն հոդված 6) Սահմանադրությունն ունի ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական կարևոր նշանակություն։ Հանդիսանալով պետության բարձրագույն փաստաթուղթը, այն նաև կոչված է կարգավորելու քաղաքական ուժերի միջև քաղաքաիրավական հարաբերությունները։ Երկրի քաղաքական կյանքի առաջնային մասնակիցներն են կուսակցությունները։ Կուսակցությունների գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին, իսկ գործելակերպը՝ ժողովրդավարության սկզբունքներին (ՀՀ Սահմանադրություն հոդված 7, մաս 2)։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է (ՀՀ Սահմանադրություն հոդված 2, մաս 3 )։ Եթե նմանատիպ նորմեր ամրագրված չլինեին, ապա պետությունը կենթարկվեր քաղաքական ցնցումների։

Բուլիինգ

Ահաբեկչություն (Bullying), որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ։ «Բուլիինգ» տերմինն առաջին անգամ գործածվել է 1530 թվականից՝ սկզբնապես նշանակելով «սիրելի», ապա տարբեր ձևափոխություններից հետո, իր ներկայիս իմաստը ստացել է 1710 թվականից։ Բուլիինգի ենթարկվող անձը համարվում է բուլիինգի զոհ, իսկ բուլիինգի ենթարկող անձին համարում են բուլեր։ Բուլիինգը բաժանվում է մի քանի տարատեսակների ՝ կիբեր բուլիինգ, որը իրականացվում է համակարգչի միջոցով, օգտագործելով համակարգիչը որպես վնասելու միջոց, ֆիզիկական բուլիինգ՝ հարվածելու, ծեծի միջոցով, կամ բառացի բուլիինգ՝ պիտակավորման, ծաղրական անունների միջոցով, և հարաբերական բուլիինգ, որի միջոցով փորձում են մեկուսացնել մարդուն իր շրջապատից և կանխամտածվածորեն բացառում նրան հասարակությունից։ Բուլիինգի զոհ հիմնականում դառնում են հասարակության մեջ իրենց տեղը ոչ ամբողջությամբ գտած անձինք, կամ այն անձինք որոնք ունեն որոշակի արտաքին, ֆիզիկական, արտաքին թերություններ՝ մեծ քիթ, մեծ ատամներ և այլն։ Բուլիինգի զոհ դառնալը շատ առումներով կապված է երեխաների դաստիարակությունից, ընտանեկան մթնոլորտից, որը նույնպես անդրադանում է երեխայի ինքնագնահատակի ձևավորման վրա։ Դիտելով մի շարք աղբյուրներ, տեսնում ենք, որ բուլիինգը ամենուր է՝ տանը դպրոցում, ինչքան էլ որ զարմանաալի է աշխատավայրում, բակում։ Անդրադառնամ բուլերներին։ Բուլեր դառնում են այն անձինք ովքեր իսկապես կարիք են զգում ինքնահաստատման, և երբեմն որևէ մեկին վնասելու ցանկությունը լինում է նախանձից։ Փորձերը ցույց են տվել, որ բուլերները հիմնականում լինում են այնպիսի ընտանիքներից, որտեղ գործածվում են ֆիզիկական պատիժներ, և նրանց ծնողները իրենց երեխաներին դաստիարակում են, որ յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել ուժի, բռնության միջով։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ բուլերների (6-9 դասարաններում) 60 տոկոսը արդեն քսանչորս տարեկանում գործած է լինում ամենաքիչը մեկ հանցանք։ Բուլիինգի զոհ դարձածները հիմնականում լինում են ոչ ապահովված ընտանիքներից, երբեմն նաև ծնողազուրկ, քանի որ նման մարդկանց վիրավորելը շատ ավելի դյուրին է։ Բուլիինգի զոհ դարձածները հիմնականում ներփակված են լինում իրենց մեջ, չեն կիսվում ոչ ոքի հետ, և կարծում են, որ դա ամենաճիշտ լուծումն է։ Բուլիինգի զոր դարձածները ձեռք են բերում վախ դպրոցի հանդեպ, համարում են դպրոցը տխուր, ոչ ապահով վայր։ Ըստ հետազոտության արդյունքների ութերորդ դասարանի ամերիկացի աշակերտների 7% մնում է տանը ամսական մեկ անգամ, քանի որ վախենում է բուլիինգի զոհ դառնալուց։ Բուլիինգի զոհ դարձած մարդիկ ունենում են վատ և տհաճ զգացողություններ, նրանք ունենում են ամոթի, վախի զգացում, դառնում են դյուրագրգիռ, մտածում են, որ իրենք շատ վատն են, ունենում են շատ ցածր ինքնագնահատական, և գնալով վերանում է նրանց մեջ ինքնահաստատվածությունը, նրանք չեն ցանկանում հաճախել դպրոց, սկսում են խուսափել հասարակական վայրերից, չեն հաճախում երեկույթների, սկսում են մեկուսանալ հասարակությունից, ներփակվում են իրենց մեջ, որը կարող է հանգեցնել հոգեկան շեղումների, և այս ամենից ազատվելու միակ ուղին, ցավոք, նրանք գտնում են ինքնասպաության մեջ։ Դրա մասին մի հոդված կա՝ Բրիտանական ամենահանրահայտ պարբերականներից մեկի 2014 թվականի դեկտեմբերի հինգի հոդվածներից մեկը, որի վերնագիրն էր. «Ողբերգություն, տասներկու տարեկան տղան ինքնասպան է եղել, քանի որ նրան ծաղրել են երկրպագուների թիմում միակ տղան լինելու համար»։ Հոդվածում ասվում է, որ Ռոնի Շիմիզան, ով սովորում էր Կալիֆոռնիայի ամենահայտնի դպրոցներից մեկում, միշտ բողոքում էր, որ բազմակի անգամներ դարձել է բուլիինգի զոհ։ Որոշ ժամանակ անց Ռոնին դուրս է գալիս դպրոցից և անցնում տնային ուսուցման, բայց ծաղրանքները շարունակվում էին։ Նրան ծաղրում էին թիմում միակ տղան լինելու համար, և պիտակավորում էին «gay» անվանումը։ Նրա ընկերները պատմում էին, որ Ռոնին շատ ընկերասեր և ժպտերես անձնավորություն էր, և երբեք ուշադրություն չէր դարձնում շրջապատում հնչող վիրավորանքներին։ Այս հոդվածը կարդալուց հետո կարող եք ուղղակի ցնցված լինել, թե ուր կարող է հասնել մարդկային դաժանությունը և անսրտությունը։ Շատ դժվար է հավատալ, բայց նման բաներ նույնպես լինում են, և կան նաև մեր շրջապատում, և ոչ ոք չպետք է թույլ տա, որ նման դեպքը փչացնի որևէ մեկի կյանքը։ Շատ կարևոր է իմանալ, որ բուլիինգը արգելվում է օրենքով։ Մի շարք երկրներ, ինչպիսիք են Կոլումբիան, Միչիգանը, Մոնտանան, Հյուսիսային Դակոտան, Հարավային Դակոտան, բուլիինգը դատապարտում են օրենքով։ ԱՄՆ-ի քառասունհինգ նահանգները նույնպես ընդունել են հակաբուլիինգային օրենքներ։

Յունիսեֆ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (United Nations Children’s Fund UNICEF-ը) միջազգային կազմակերպություն է, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնված է կառավարությունների և մասնավոր դոնորների ներդրումների վրա: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընդհանուր եկամուտը 2015 թվականին կազմել է 5009557471 Ամերիկյան դոլար: Կառավարությունները նպաստում են կազմակերպության ռեսուրսների 2/3-ը: Ենթադրվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եկամտի 92 տոկոսը հանգանակվում է ծրագրային ծառայություններց: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերն ընդգծում են համայնքային մակարդակով ծառայությունների զարգացումը, նպաստելով երեխանների առողջությանը և բարեկեցությանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարգևատրվել է 1965 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակով, 1989 թվականին Ինդիրա Գանդիի մրցանակով և 2006 թվականին Աստուրիայի արքայադստեր մրցանակով: 1965 թվականին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանու ներքո 1989 թվականին անցկացվեց «Երեխայի տարի» ծրագիրը։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը օգնություն չի բաժանում մորն ու մանկանը։ Մինչ 2010 թ. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նպատակներն էին՝ մինչև 5 տարեկան երեխաների մահացության նվազեցում 1/3-ով, մայրերի մահացության կրճատում 50 %-ով, սկզբնական կրթություն ապահովել երեխաների 80 %-ի համար։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս և այլ նպատակաների իրագործմանն օգնում են ավելի քան 180 բարի կամքի դեսպանները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքների մեծ մասը կատարվում է դաշտային պայմաններում, ներկայությունը 192 երկրներում և տարածքներում: Յունիսեֆի ավելի քան 150 երկրի գրասենյակների, շտաբի և այլ գրասենյակների և 34 ազգային կոմիտեների ցանցը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունն իրականացնում է ընդունող կառավարությունների հետ մշակված ծրագրերի միջոցով: Յոթ տարածաշրջանային գրասենյակների անհրաժեշտության դեպքում, տրամադրում են տեխնիկական աջակցություն երկրի գրասենյակներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարման բաժինը հիմնված է Կոպենհագենում, և գործում է որպես առաջնային բաշխման կետ, այնպիսի սուբյեկտների համար, ինչպիսիք են՝ ՄԻԱՎ ունեցող երեխաների և մայրերի հակառետրովիրուսային դեղամիջոցները, սննդային հավելումները, վթարային ապաստանները, ընտանիքի վերամիավորումը և ուսումնական պարագանները: 36 անդամ ունեցող գործադիր խորհուրդը սահմանում է քաղաքականություն, հաստատում է ծրագրերը և վերահսկում է վարչական և ֆինանսական պլանները: Գործադիր խորհուրդը կազմված է կառավարության ներկայացուցիչներից, որոնք ընտրվում են Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցալիական խորհրդի կողմից, սովորաբար երեք տարի ժամկետով: Յուրաքանչյուր երկրի գրասենյակ իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունը՝ համագործակցության մշակված եզակի ծրագիր տվյալ կառավարության հետ։ Այս հնգամյա ծրագիրն ուղղված է երեխաների և կանանց իրավունքների իրականացման գործնական ուղիներին: Տարածաշրջանային գրասենյակներն ուղղորդում են այս աշխատանքը և անհրաժեշտության դեպքում ապահովում են տեխնիկական աջակցություն երկրի գրասենյակներին։ Ընդհանուր կառավարման և վարչության կազմակերպումը տեղի է ունենում շտաբում, որտեղ ձևավավորվում են երեխաների մասին գլոբալ քաղաքականություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բոլոր աշխատանքների ղեկավարումը և վերահսկումը 36 անդամներից բաղկացած գործադիր խորհուրդ է, որտեղ կառավարության ներկայացուցիչներ են: Նրանք սահմանում են քաղաքականություն, հաստատում են ծրագրեր և որոշում են վարչական, ֆինանսական ծրագրերը և բյուջեները: Գործադիր խորհրդի աշխատանքը համակարգվում է բյուրոյի կողմից, որը բաղկացած է նախագահից և չորս փոխնախագահներից, յուրաքանչյուր առաջնորդ, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը։ Այս հինգ առաջնորդները, յուրաքանչյուրը, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը, ընտրվում է գործադիր խորհուրդ ամեն տարի իր անդամների շրջանում, նախագահությունը, շրջանային խմբերի շրջանում, տարեկան կտրվածքով։ Որպես մաքսային հարց, անվտանգության խորհրդի մշտական անդամները չեն հանդիսանում գործադիր խորհրդի աշխատակիցներ։ Գործադիր խորհրդի քարտուղարի գրասենյակն աջակցում և ծառայում է գործադիր խորհրդին: Այն պատասխանատու է գործադիր խորհրդի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի քարտուղարության միջև արդյունավետ փոխհարաբերությունների պահպանման համար և օգնում է կազմակերպել գործադիր խորհրդի դաշտային այցելությունները:

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ-ի) առաքելությունն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում: Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով: Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը: ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով: Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է: 1945 թվականի ապրիլի 25-ին կառավարության ներկայացուցիչները հանդիպեցին Սան Ֆրանցիսկոյում՝ համաժողով անցկացնելու և ՄԱԿ-ի կանոնադրությունը կազմելու նպատակով, որն ընդունվեց 1945 թվականի հունիսի 25-ին Սան Ֆրանցիսկոյի Օպերայի տանը և ստորագրվեց 1945 թվականի հունիսի 26-ին Պատերազմի վետերանների հուշահամալիրում գտնվող Հերբսթ թատրոնում: Աշխարհում խաղաղություն պահպանելու ՄԱԿ-ի առաքելությունը շատ դժվար էր առաջին տասնամյակներում՝ Սառը պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների ու Խորհրդային միության և դրանց համապատասխան դաշնակիցների հարաբերությունների պատճառով: Դրա առաքելությունները բաղկացած էին անզեն ռազմական դիտորդներից և մասնակի զինված ուժերից, որոնք հիմնականում դիտարկում, զեկուցում և կողմերի միջև վստահություն էին կառուցում: Կազմակերպության անդամակցությունը մեծացավ 1960-ական թվականներին սկսված ապագաղութացման հետևանքով: Այդ ժամանակներից սկսած՝ 80 նախկին գաղութներ ազատություն ստացան՝ ներառյալ 11 խնամակալ տարածքներ, որոնք մոնիտորինգի էին ենթարկվում Խնամակալության խորհրդի կողմից : Մինչև 1970-ական թվականները տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի համար նախատեսված բյուջեն գերազանցում էր խաղաղության պահպանության ծախսերը: Սառը պատերազմի ավարտից հետո ՄԱԿ-ը փոփոխություն կատարեց և ընդլայնեց գործողությունների իր շրջանակը՝ ստանձնելով մի շարք բարդ առաջադրանքներ: ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը: ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: Հասարակական կազմակերպությունները Սոցիալ-տնտեսական խորհրդի և այլ գործակալությունների կողմից կարող են խորհրդակցական կարգավիճակ ստանալ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գործերին: Կազմակերպությունը, դրա պաշտոնյաններն ու գործակալությունները ստացել են Խաղաղության Նոբելյան մրցանակ: ՄԱԿ-ի արդյունավետության վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում: Որոշ մեկնաբանողներ կարծում են, որ կազմակերպությունը կարևոր ուժ է խաղաղության և մարդկային զարգացման համար, մինչդեռ մյուսներն այն համարում են ոչ արդյունավետ, կոռումպացված կամ կողմնակալ: ՄԱԿ-ի համակարգը հիմնված է հինգ մարմինների վրա՝ Գլխավոր ասամբլեա, Անվտնագության խորհուրդ, Սոցիալ-տնտեսական խորհուրդ, Արդարադատության միջազգային դատարան և ՄԱԿ-ի Քարտուղարություն: Վեցերորդ կարևոր մարմինը՝ Խնամակալության խորհուրդը, կասեցրեց իր գործողությունները 1994 թվականի նոյեմբերի 1-ին՝ ՄԱԿ-ի խնամակալության տակ գտնվող վերջին տարածքի՝ Պալաուի անկախացումից հետո: Գլխավոր հինգ մարմիններից չորսը տեղակայված են Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի գլխամասերում: Արդարադատության միջազգային դատարանը գտնվում է Հաագայում, իսկ ՄԱԿ-ի մյուս կարևոր գրասենյակները Ժնևում, Վիեննայում և Նայրոբիում են: ՄԱԿ-ի այլ կառույցները սփռված են աշխարհով մեկ: ՄԱԿ-ի միջկառավարական հանդիպումներում և փաստաթղթերում գործածվող վեց պաշտոնական լեզուներն են՝ արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ու իսպաներեն: ՄԱԿ-ի Արտոնությունների և անձեռնմխելիության պայմանագրով՝ ՄԱԿ-ը և իր գործակալությունները անձեռնմխելի են այն երկրների օրենքներից, որոնցում գործում են՝ պահպանելով ՄԱԿ-ի անկողմնակալությունը հյուրընկալ և անդամ երկրների հանդեպ: Գրող Լինդա Ֆասուլոյի խոսքերով՝ վեց մարմիններից ներքև գտնվում է «ազգությունների ու կազմակերպությունների մի հրաշալի հավաքածու, որոնց մի մասը շատ ավելի հին է, քան ինքը ՄԱԿ-ը, և գործում է դրանից ամբողջովին անկախ»: Դրանց թվում են հատուկ գործակալությունները, հետազոտական ու վերապատրաստման հաստատությունները, տարբեր ծրագրեր ու հիմնադրամներ: